ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աշխատաժողով` նվիրված արդյունավետ կառավարմանը

Աշխատաժողով` նվիրված արդյունավետ կառավարմանը
12.06.2015 | 14:25

Հունիսի 9-11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված կազմակերպությունում ֆինանսների և մարդուժի կառավարմանը:

Աշխատաժողովին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից մասնակցել են տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը, աշխատակազմի ղեկավար Անահիտ Ութմազյանը, ֆինանսիստ Լիլիթ Շագոյանը, ՈԱԱԿ-ում GOVERN ծրագրի համակարգողներ Վարդուհի Գյուլազյանը և Արուսյակ Հարությունյանը:
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում բուհերի օրինակով անդրադարձ է կատարվել մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ տնօրինմանը: Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան ինչպես տեղացի, այնպես էլ օտարեկրյա մասնագետներ Ավստրիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից:
GOVERN-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ